Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.12.2024 | 00:01

Ամրացրու՛ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրու՛ տկարիս Քո զորությամբ, առողջացրու՛ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը, որ չարչարակից լինեմ Քո սրբերին:

Սուրբ Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ